ԼՂՀ նախագահը պաշտոնական հանդիպումներ է ունեցել
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը’ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այդ համագործակցությունը պահանջված է եւ օգտակար ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար’ հավելելով, որ առկա են բոլոր նախադրյալները փոխգործակցության ընդլայնման եւ խորացման համար:
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին եւ քննարկել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում