Երկու օր սպասվում է առանց տեղումների եղանակ
26/03/2013 12:52
Նմանատիպ
Հայաստանի տարածքում մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան’ 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կբարձրանա 8-10, 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 9-11, մյուս շրջաններում’ 2-3 աստիճանով:
Երևանում մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-30-ին հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալները հետեւյալն են.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.50C (1887 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.30C
Հետևեք մեզ նաև Telegram-ում