Պայքարը կնթանա ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջև.Հովհաննես Շահինյան

ՕԵԿ-ն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, իսկ ծրագրերի հիմնական դրույթը կներկայացնեն սահմանված ժամկետի շրջանակներում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՕԵԿ անդամ Հովհաննես Շահինյանը և հավելեց, որ
Երեւանի ավագանու ընտրությունները լինելու են ավելի քաղաքակիրթ, քան’ նախագահականն էր:
Նրա գնահատմամբ’ պայքարը կլինի առողջ, կընթանա հիմնականում Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ: «Այդ պայքարի ընթացքում մենք ոչ մեկի դեմ չենք աշխատելու, մենք բոլորս աշխատելու ենք հանուն Երևանի»,- ասաց բանախոսը’ հավելելով, որ Երևան քաղաքի բարեկարգման համար ՕԵԿ-ը բազմաթիվ ծրագրեր ունի մշակած, և իրենք կանեն ամեն ինչ, որ դրանք իրագործվեն:
Շահինյանի կարծիքով’ ավագանու ընտրություններում «անվանական պայաքարում» կմրցեն Տարոն Մարգարյանն և Արմեն Երիցյանը, իսկ մնացած թեկնածուները կմրցեն ծրագրային առումով: Նա հաղթանակի դեպքում չբացառեց իր’ փոխքաղաքապետի պաշտոնի ստանձնումը: «Ամեն դեպքում, նախնական պայմանավորվածություն չկա»,- ասաց Շահինյանը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց մասնակցության ցուցակները ներկայացրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին

Հետևեք մեզ նաև Telegram-ում