Ընդդիմությունը պետք է ստանձնի իշխանություններին սանձելու գործառույթները, ոչ թե լինի ֆորմալ

«Գործընթացը դառնում է ավելի հրապարակային, և հանրությունը դարձել է շատ պահանջատեր: Թե իշխանությունը և թե ընդդիմությունը պետք է զգույշ լինեն և չվարկաբեկվեն», – անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով’ այս նամակագրական ժանրը նախորդ դարի պատմություն ունի:
Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի պատասխանին՝ բանախոսը նշեց, որ ընդդիմությունը պետք է ստանձնի իշխանություններին սանձելու գործառույթները, ոչ թե լինի ֆորմալ:

«Ընդդիմության ներառվելը կառավարության մեջ կարող է դառնալ զուտ իշխանությունների լեգիտիմացում, բայց պետք է լինի իրական վերադասավորում: Այս պահից սկսած պետք է բարձրացվի այդ հարցը», – ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ներկայումս անհապաղ անհրաժեշտ են միջոցներ՝ ստեղծված սոցիալ – տնտեսական վիճակից դուրս գալու համար, և զուտ սահմանադրական փոփոխություններով հնարավոր չէ դա անել: «Մինչև ինչ որ փոփոխություն լինի, ավելի շատ մարդ կարտագաղթի», – ասաց նա:

Բանախոսը չբացառեց , որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կգնա Ազատության հրապարակ և դրանով սկիզբ կլինի Հայաստանում անջրպետի վերացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում