Սկսվել է, թե ինչպիսի արդյունքի կհանգեցնի, կտեսնենք. ՀՅԴ պատգամավոր
Նմանատիպ
«Ունենք իրավիճակ: Հանգուցալուծումը կարող է լինել միայն քաղաքական դաշտում համաձայնությամբ»,- հետընտրական զարգացումների հանգուցալուծման նման տարբերակ է տեսնում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ այսօր ինչ-որ բան տեղից շարժվել է: «Գոնե լավ է, որ սկսվել է, թե ինչպիսի արդյունքի կհանգեցնի, կտեսնենք: Պետք է միասին լուծումներ գտնեն»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ, գործող իշխանությունը պակաս պատասխանատվություն չպետք է ունենա վիճակից դուրս գալու համար:
«Եթե միավորվեինք մինչեւ ընտրությունները, կմտածեինք, թե վերջ՝ մեծ հաջողության ենք հասել, հաղթել ենք, եւ ընտրություններից առաջ զգոնությունը թուլացած կլիներ: Իսկ հիմա առավելագույնս պետք է կենտրոնանանք ընտրութւոնների արդյունքների վրա եւ յուրաքանչյուրս ձգտենք առավելագույն ձայներ հավաքել», – հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերը կարող են կոալիցիա կազմել ընտրություններից հետո եւ ունենալ սեփական քաղաքապետը՝ այդպիսով կոտրելով ՀՀԿ մենաշնորհը: «Սա մեր անձնական արժանապատվության հարցն է», – ավելացրեց Դաշնակցության ներկայացուցիչը:
Իսկ Դաշնակցության համամասնական ցուցակի հաջողությանը դաշնակցական գործիչը չի կասկածում. «Սա միակ ցուցակն է, որը գլխավորում են կուսակցության հայաստանյան բարձրագույն մարմնի ներկայացուցիչները», – նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում