Հովհաննիսյանն ու համակիրները մեծ էկրանով հետեւելու են Հայաստան-Չեխիա խաղին. քաղխորհրդի հերթական նիստը մեկնարկել է (ուղիղ)

Ազատության հրապարակում մեկնարկել է Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ իրականացվող Քաղաքացիական խորհրդի հերթական՝ 8-րդ նիստը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Հովհաննիսյանի շտաբից, հիմնական զեկուցողներն են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Պակեյանը և «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը։

Ելույթ ունենալով հավաքի սկզբում, ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ իրենց հետևողական, սահմանադրական պայքարն ուժի մեջ է, այն մեծանում է ձնագնդի պես, եւ իրենք գնում են առաջ բոլոր ճակատներով: 

Հովհաննիսյանը նաեւ հավելել է, որ իրենք այսօր, ժամը 20:00, մեծ էկրանին կդիտեն Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղին:

«Հավատացած եմ, որ միասին կտոնենք Հայաստանի ընտրանու հաղթանակը Չեխիայի նկատմամբ»,-ասել է Հովհաննիսյանը’ավելացնելով, որ «բոլոր ասպարեզներում պետք է այդ հաղթանակը տեսնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում