«Ժառանգությունը» առաջարկել էր, որ ցուցակը գլխավորի դաշնակցականը

«Հրապարակը» գրում է, թե ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, «Ժառանգությունն» առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Այդ կապակցությամբ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը՝ հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, մենք փոխհամաձայնություն ձեռք բերենք դաշինքով մասնակցելու հարցում: Իհարկե, հաշվի է առնվել նաեւ Լիլիթ Գալստյանի՝ քաղաքային մշակույթին պատկանելու հանգամանքը»:

Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում