«Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից գնդակոծության բացառիկ կադրերը
11/05/2017 17:06
Նմանատիպ
«Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրել է մայիսի 10-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում նկարահանող խմբի ուղղությամբ Ադրբեջանի կողմից գնդակոծության բացառիկ կադրերը: Չնայած թշնամու կրակահերթի արդյունքում ստացած վիրավորմանը, «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը շարունակել է նկարահանումը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Օպերատորին վիրահատել են: Նրա վիճակն այժմ կայուն է եւ հնարավոր է տեղափոխվի Երևան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում