«Հայկական ժամանակ». Այսպես է մսխվում քաղաքապետարանի բյուջեն
Նմանատիպ
«Երևանի քաղաքապետարանը 2015թ. մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում Երևանի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 550 «Երևան» նստարան և 600 հատ ձուլվածքով աղբաման, իսկ 2016 թ.՝ 450 «Երևան» գրվածքով նստարան, 300 ձուլվածքով մեծ աղբաման և 310 ձուլվածքով փոքր աղբաման: Այս ծրագիրն իրականացվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Նշենք, որ «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, աղբամանները՝ 78 հագար դրամ, տարիների ընթացքում մեկ միավոր ապրանքի գինն աննշան տատանվել է: Եթե բազմապատկենք 2015 և 2016 թվականներին ձեռք բերված միայն նստարանների արժեքները, ապա ստացվում է, որ 165 միլիոն դրամ է հատկացվել այդ գնման համար «Նիկոլ Դուման» ընկերությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում