Ղուկասյանի սպանված փեսացուի մայրը 12 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
27/03/2013 09:46
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի ձեռքին է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի’ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրը’ Անահիտ Իսկանդարյանը, որդու հուղարկավորության հետ կապված քաղհայցով դիմել է ՀՀ ոստիկանության քննչական վարչություն և պահանջել 12 մլն դրամ:
«Ժողովուրդ»-ի հետ զրուցում տուժողի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն ասել է. «Խոսքը մինչ այս պահը կատարված ծախսերի մասին է’ հուղարկավորություն, հոգեհանգիստ և այլ արարողություններ: Այս պահին այդքանն է ներկայացվել տիկին Իսկանդարյանի կողմից: Սակայն հիմնավորումներ չեն ներկայացվել, ընդամենը գրվել է, որ այն հուղարկավորության համար է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում