Մարքսիստ. Лучше быть генералисимусом, чем казенным генералом

Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը նախկինում նշել էր, որ իր կուսակցությունը ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով չի մասնակցի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Փոխարենը Դ.Հակոբյանը նշել էր, որ իր կուսակցությունը անմասն չի մնալու այս ընտրություններից և սատարելու է ԲՀԿ-ին. «Ես հարգում եմ Տարոն Մարգարյանի բոլոր դրական կողմերը, բայց դա միայն Ծառուկյանին է պոպլեչու’ ասել էր նա»:

«Ժամանակը» երեկ Դ.Հակոբյանից հետաքրքրվել է ՝ եթե սատարում է ԲՀԿ-ին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, ապա ինչու՞ իրեն չեն ընդգրկել ԲՀԿ ավագանու համամասնական ցուցակում, ինչին ի պատասխան Դ. Հակոբյանն ասել է. «Лучше быть генералисимусом, чем казенным генералом»’ հրաժարվելով պատասխանել թերթի թղթակցի մյուս հարցերին, միայն հավելել է, որ դրանց կանդրադառնա մոտակա բրիֆինգի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում