«Էլի ինչ-որ մեկը երազ է տեսել»

Իշխանության վերնախավի ներկայացուցիչները վերջին օրերին մասնավոր զրույցներում շարունակ խոսում են այն մասին, որ ապրիլի 9-ից հետո կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինելու, լուրջ փոփոխություններ սպասվում են աշնանը: Որոշ շրջանակներում էլ վերլուծում են, թե այդ լուրջ փոփոխությունները, ըստ ամենայնի, կապված են հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Երեկ թերթի թղթակցը ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից մեկին հարցրել է’ ճի՞շտ է, որ աշնանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, նա պատասխանել է. «Էլի ինչ-որ մեկը երազ է տեսել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում