ԱՄՆ-ի Հատուկ ծառայության ղեկավարությունը առաջին անգամ վստահվեց կնոջ
Նմանատիպ
ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության պահպանության համար պատասխանատու Հատուկ ծառայությունն առաջին անգամ կին է գլխավորել: Մարտի 26-ին Բարաք Օբաման Հատուկ ծառայության նոր ղեկավար է նշանակել Ջուլիա Փիրսոնին, որը վերջին ժամանակներս գլխավորում էր Հատուկ ծառայության աշխատակազմը:Օբամայի այս որոշումը Սենատի հաստատման կարիքը չունի, ուստի նա անմիջապես կանցնի աշխատանքի:
Անցած ամիս ծառայության գործող ղեկավար Մարկ Սալիվանը հայտարարել է պաշտոնաթող լինելու մտադրության մասին:
«Ավելի քան երեսնամյա ծառայության ընթացքում Ջուլիան հաստատել է, որ ունի այն ոգին ու փորձը, որոնք Հատուկ ծառայության աշխատակիցները ցուցաբերում են ամեն օր»,- հայտարարել է Օբաման՝ ներկայացնելով Հատուկ ծառայության նոր ղեկավարին:
Փիրսոնը պետք է վերականգնի հատուկ ծառայության հեղինակությունը, որը խախտվել է նրա աշխատակիցների հետ կապված մի շարք սկանդալներից հետո: Դրանցից ամենախոշորը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ ԱՄՆ-ի նախագահի Կոլումբիա այցի նախապատրաստման ժամանակ, երբ պարզվեց, որ Հատուկ ծառայության երեք գործակալներ օգտվել են մարմնավաճառների ծառայություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում