Հենրիխ Մխիթարյանը մեղադրում է հավաքականի որոշ անդամների

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխերից կրած  ցավալի պարտությունը (0:3) մեկնաբանել է նրանով, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ նվիրված չեն խաղացել:
«Մեր թիմից որոշ ֆուտբոլիստներ խաղում են ուղղակի երկրպագուների համար, սակայն ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է: Պետք է կատարել մարզչի առաջադրանքը, ինչը այս խաղում չէին անում»,- ասաց Մխիթարյանը:
Ֆուտբոլիստն ընդգծեց նաև, որ իրենք չենք մտածում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին. «Մենք պատրաստվում ենք կոնկրետ խաղի, ու եթե խմբի մնացած խաղերում հաղթանակի հասնենք, ապա դուրս կգանք խմբային փուլից»:

 Հիշեցնենք, որ ընտրական B խնբում Հայաստանի հավաքականը չորս խաղում կրել է երեք պարտություն և երեք միավորով զբաղեցնում է նախավերջին’ 5-րդ տեղը: Խումբը գլխավորում է Իտալիայի ընտրանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում