Սիրիական բանակը հետ է նվաճել Հոմսի կենտրոնը

Սիրիայում կառավարական զորքերն իրենց հսկողության տակ են առել Հոմսի կենտրոնը, որը դարձել է ապստամբների շարժման խորհրդանիշը, հայտնում է sana.sy լրատվական կայքը:
Սիրիայի կառավարական զորքերը դուրս են մղել ապստամբներին Բաբա Ամրից,որը գտնվում է Հոմսի հարավ-արևմուտքում, երկու շաբաթ բախումներից, գնդակոծություններից ու ավիահարվածներից հետո, որոնք քանդեցին տներից շատերը:
Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել նաև Հեջերայում, Ալ Բույդայում և Դամասկոսի Դարյա թաղամասում:Նշված վայրերում սիրիական բանակի կողմից սպանվել են շարժման տեղի առաջնորդներից: Սիրիական աղբյուրի փոխանցմամբ, որոշակի հաջողություններ են արձանագրվել նաև Հալեպում, որտեղ ևս ապստամբության պարագլուխներ են սպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում