Արտահերթ նիստ ԿԸՀ-ում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր’ մարտի 27-ին’ ժամը 13:00-ին, կգումարվի արտահերթ նիստ, հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում երկու հարց է ընդգրկված: Առաջին հարցը վերաբերում է «Առաքելություն» կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերի քննարկմանը: Երկրորդը’ Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում 2013թ. մայիսի 5-ի և մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին օգտագործվող դրոշմակնիքի ձևը ընդունելու մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում