Նախատոնական գնաճն անխուսափելի է

«Տոնական օրերի նախօրեին, Զատիկ կլինի, Նոր տարի կլինի, որպես կանոն միշտ էլ գների աճ է նկատվում: Մեր մոտավոր դիտարկումներով Զատիկի տոնի հետ կապված սպառողական զամբյուղի անհրաժեշտ ապրանքները 10%-ի սահմաններում է թանկացել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Սպառողների միության նախագահը կոնկրետ ապրանքների գների մասին դժվարանում է փաստեր նշել, բայց ձվի դեպքում թանկացումը 20 դրամ է. «Նորություն չի, այն ձվերը, որ արժեն 50-55 դրամ հիմա 70-75 դրամ են դարձել, մնացած շուկան ուսումնասիրելը մեր ուժերից վեր է»,- ասաց Պողպատյանը:
Վերջինս նշեց, թե որոնք են պատճառները, որ մշտապես նման իրողության ականատես ենք լինում: «Այստեղ պետեկամուտների կառույցի դերն է: Եթե ձեռնարկությունը, կամ ձեռնարկատերը որոշել է թանկ վաճառել, չկա մի օրենք, որ նրան արգելի, խնդիրն այն է, թե շահույթն ինչպես է հարկվում։ Եթե ճշգրիտ է հարկվում, չի թանկացնի, այսինքն’ ամեն հաջորդ գնային թանկացում, ավել մեծ հարկման է ենթարկվում, իսկ քանի որ հսկողություն չկա, դրա համար էլ նման պատկերն է լինում»,-ասաց նա:
Արմեն Պողոսյանն արձանագրում է, որ ըստ իրենց դիտարկման’ բացահայտ գնաճից բացի կա նաև թաքնված գնաճ: «Օրինակ, հացի դեպքում քաշում են խաբում, նույնը շաքարավազի դեպքում, երբ նկատում ես, որ մեջը գնդեր կան, որոնք խոսում են խոնավության մասին»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում