Ր. Հոհաննիսյանի համար մեկ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցելությունը Ազատության հրապարակ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ պատասխանեց նայև այն նորից հարցրեցին, թե ինչու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելում իրեն:

Նա պատասխանեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հստակ տեսակետը հայտնել է, թե ով է հաղթել այս ընտրություններում, իսկ մնացածը՝ այցելել-չայցելելն արդեն կարեւոր չէ: Լրագրողները խնդրեցին   նաև մեկնաբանել՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակով արդեն լեգիտիմացրել է Սերժ Սարգսյանի նախագահությունը, իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, որ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը համընկնում են:

Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի եւ Վեհափառի խոսքերը, բայց ընդգծեց, որ այդ երկուսը նույն բանն են ասում»: Նա նշեց, որ կեղծ պատճառաբանություն է, որ չեն կարող ցրել խորհրդարանը: Ըստ նրա, եթե կամքը կա, իրենք կկարողանան դա անել. «Միակ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի քաղաքացին է: Մեր յուրաքանչյուր քայլը ուղղված է ոչ նրան, ոչ ինձ լեգիտիմացնելու, այլ՝ հայ ժողովրդի հաղթանակը լեգիտիմացնելու»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում