ՀՅԴ մերժել է Ր. Հովհաննիսյանին
Նմանատիպ
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է գնահատել 2008թ. հետընտրական շրջանում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի քայլը, երբ վերջինը միացավ նախագահ Սերժ Սարգսյանին և նրանից պաշտոն ստացավ։
«Ուրիշների մասին չեմ խոսում». պատասխանեց Հովհաննիսյանը։
«Ժառանգություն» կուսակցության նախագահը մեկ այլ «միացումի» մասին ասաց,- «Ես հաստատում եմ այն փաստը, որ մենք առաջարկեցինք Դաշնակցության անդամ Լիլիթ Գալստյանի թեկնածությունը Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի առաջին տեղում»:
«Եվ թող ոչ մեկը չասի, որ մենք մինչև վերջ չգնացինք միասնական ճակատ ստեղծելու համար, խնդրում եմ»,-ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ այլևս կուսակցական պայքար չպետք է լինի, կուսակցությունները պետք է սպասարկեն Հայաստանի քաղաքացուն:
Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում