«Ծովից եկող բույրը». Արփի Սիրադեղյան
15/05/2017 17:08
Նմանատիպ
Ծովից եկող բույրը
Արթնություն է բերում,
Թարմությամբ են լցվում
Բաժակներս դատարկ:
Հեռացող ամպերը
Նոր քայլք են հուշում,
Գարնանն ընդառաջ,
Ծովին մերձեցած:
Ուզում եմ ճախրել
Բույրի հետքերով,
Թողնելով անդին
Հոգսերս բոլոր:
Ուզում եմ հետքեր
Չթողնել երբեք՝
Այս անգամ ծովի
Վրա քայլելով:
Արփի ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
19.02.2016թ
Հետևեք մեզ նաև Telegram-ում