Սաակաշվիլու լիազորությունները կրկին սահմանափակվելու են
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսուհետ սահմանափակ ժամանակ կունենա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի նշանակելու համար և ստիպված կլինի նշանակումն անել երկու շաբաթվա ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, երկրի խորհրդարանը համապատասխան փոփոխություն է ցանկանում կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում։ Նախագծի հեղինակը երկրի արտգործնախարարությունն է։ Այն արդեն ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը։
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարին նշանակում է նախագահը՝ համաձայնեցնելով կառավարության հետ, սակայն գործող օրենքը որոշում կայացնելու համար ժամկետներ չի սահմանում։ Համաձայն փոփոխությունների նախաձեռնողների՝ նախագահին երկու շաբաթ է տրվելու դիվանագիտական գերատեսչության ղեկավարի նշանակման համար։
Նման փոփոխությունների կատարման պատճառն այն է, որ մի շարք երկրներում դեսպանի նշանակումը ձգձվում է ամիսներ շարունակ։ Վրաստանի արտգործնախարարը բազմիցս դժգոհել է, որ նախագահը ձգձգում է դեսպանների նշանակումը, ինչն արտգործնախարար Մայա Փանջիկիձեն պայմանավորում էր այն հանգամանքով, որ նախագահը ցանկանում է միջազգային հանրության կարծիքի վրա ազդեցության լծակներն իր ձեռքում պահել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում