Թուրքիայում կվերականգնվի հերթական հայկական եկեղեցին
Նմանատիպ
Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը Թուրքիայի Սվաս (Սեբաստիա) նահանգում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով որոշվել է վերանորոգել հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին:
Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Գյուրուն քաղաքի Փընարօնյու թաղամասում: Գյուրունի քաղաքապետ Մեհմեդ Աքթաշը տեղեկացրել է, որ իրենք պատմամշակութային կոթողները վերականգնում են, որպեսզի զարգացնեն զբոսաշրջությունը:
Հայկական այդ եկեղեցին ժամանակին օգտագործվել է նախ որպես բանտ, ապա՝ կինոսրահ, այնուհետև՝ պահեստ:
Ըստ Աքթաշի՝ վերականգնողական աշխատանքներով զբաղվող հանձախումբը համագործակցելու է մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Սվասի նահանգապետարանի հետ: Եկեղեցու վերականգնումից հետո այն կվերածվի քաղաքային թանգարանի, ինչն էլ կառաջացնի հանրային հետաքրքությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում