«Աղոթք». Կարեն Կարապետյան
18/05/2017 17:35
Նմանատիպ
Օ տեր երկնային,
Աղոթքս առ քեզ կորչում է ճամփին:
Թե՞ չարքերն անտես, փերիների պես,
Դիմակներ հագած սարքել են հանդես
Ու քեզ խաբելով ցնծում են, տոնում,
Խավարի քողով աչքերդ փակում:
Կամ գուցե աղոթքն իմ կես ճամփից որսում,
Կեղծում են, փոխում, այլ ձև՞ մատուցում,
Որ խոսքիս կեսից նոր հարված ստանում,
Կարծես թե քեզնից, ես դա էի խնդրում:
Որ այդպես է, Տեր, քեզ միշտ կաղոթեմ,
Պատիժներ, չարիք, մահս կխնդրեմ:
Սակայն դու լռիր, լռիր անբարիշտ,
Գուցե այս անգամ ստանաս ճիշտ ու ճիշտ
Ուզածիդ նման…
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում