Լոնդոնում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասի անվտանգությունը» խորագրով հանդիպում-քննարկում

Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL) այսօր Երևանի ժամանակով 23:00-ին տեղի կունենա «ԼեռնայինՂարաբաղ. ՀարավայինԿովկասի անվտանգությունը» խորագրով հանդիպում-քննարկում՝ կազմակերպված Լոնդոնի համալսարանական քոլեջի հայկական ուսանողական միության եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։
Քննարկումը կնախագահի համալսարանի ակնառու դասախոսներից, սլավոնական և արևելաեվրոպագիտության դպրոցի դոկտոր’ ՓիթերԴանքնը:  Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ ՖելիքսԽաչատրյանը, ինչպես նաեւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար ՌիչարդԿիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները կպատասխանեն ինչպես ներկաների, այնպես էլ բազմաթիվ օնլայն դիտողների հարցերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում