Լևոն Արոնյանը հաղթեց

Հավակնորդների մրցաշարի ավարտին հաշված օրեր են մնացել: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցում էր Վասիլի Իվանչուկի հետ: Այսօր, հայ շախմատիստին հաջողվեց առավելության հասնել մրցակցի հանդեպ և հաղթանակ տոնել 30-րդ քայլին:

Նշենք, որ Վլադիմիր Կրմանիկը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Թեյմուր Ռաջաբովն ու Պյոտր Սվիդլերը վաստակել են կեսական միավոր: Մագնուս Կարլսեն- Բորիս Գելֆանդ պարտիան դեռ չի ավարտվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում