ՀՀ Խորհրդարանի նկուղում հրդեհ է բռնկվել

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, մոտավորապես մեկ ժամ առաջ ՀՀ Ազգային ժողովում ծուխ է երևացել: Դրանից քիչ հետո ԱԺ բակում հրշեջ մեքենաներով փրկարարներ են ժամանել ու փորձել են վերացնել հետևանքները:

ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ին տեղեկացրել է, որ ԱԺ նկուղում մոտ 1 քառակուսի մետր մակերեսով ստվարաթղթե մնացորդներ են այրվել: Հրդեհն արդեն մարվել է և «ոչ մի լուրջ բան չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում