ՀՀԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստը չի կայանա

ՀՀԿ-ի նախաձեռնած ԱԺ ուրբաթօրյա արտահերթ նիստը տապալվել է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Մյուս քաղաքական ուժերը չեն համաձայնել ստորագրել ՀՀԿ-ի հեղինակած փաստաթղթի տակ; Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ առայժմ որեւէ բան չի որոշվել, որովհետեւ յուրաքանչյուր խմբակցություն խնդրի կապակցությամբ իր պարտադրանք-առաջարկն ունի։

«Խնդիրը հետեւյալն էր, որ որեւէ փաստաթուղթ լինի, որի տակ բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն։ Բայց, կարծում եմ, այս պահին դեռեւս չի ստացվում»։

Հարցին. այսինքն արտահերթ նիստ չի՞ լինելու, Սահակյանը պատասխանել է. «Արտահերթը ինքնանպատակ չի հրավիրվում, հրավիրվում է որեւէ փաստաթւղթ ընդունելու համար»։

Հիշցնենք, ՀՀԿ-ի կազմած հայտարարության բովանդակությունը մոտավորապես հետեւյալն էր՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել եւ քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին:»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում