«Նաիրիտը» դեռ 8 ամսվա աշխատավարձ է պարտք

«Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Հարությունյանը «Ժամանակ» թերթին տեղեկացրել է, որ գործարանն այսօրվա դրությամբ իր աշխատողներին պարտք է 8 ամսվա աշխատավարձ:

«Նրա խոսքերով՝ վերջին աշխատավարձը տվել են մարտի 7-ին: Հիշեցնենք, որ գործարանի աշխատողները նախագահական նստավայրի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում իրենց աշխատավարձերի համար: Եվ այդ ակցիաներից հետո վճարումը վերսկսվեց:

Ա. Հարությունյանը չկարողացավ հիշել, թե ընդհանուր գումարով աշխատավարձերի որքան պարտք ունի գործարանը, եւ ընդհանրապես որքան է կազմում «Նաիրիտի» պարտքը: Երեկ տեղեկացանք, որ «Նաիրիտի» ունեցած պարտավորությունների վերաբերյալ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է անցկացրել գործարանում, ակտ է կազմել, որի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:

Ֆինանսների նախարարությունից մեզ խոստացան ավելի ուշ մանրամասներ տրամադրել, թե ինչ ստուգումներ են անցկացրել եւ ինչ ակտ են կազմել»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում