ԱԺ ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ-ն չեն մասնակցի նախագահի երդմնակալությանը

Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երդմնակալության ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառել է իրենց խմբակցության մասնակցությունը երդմնակալության արարողությանը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեեւ հայտարարում են’ առայժմ չունեն որոշում, սակայն նրանք եւս հակված են բոյկոտելու այդ միջոցառումը:

Իսկ «Ժառանգություն» խմբակցությունն այդ օրն անցկացնելու է Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը Ազատության հրապարակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում