«Հայինկասացիան» աշխատում է ԲՀԿ-ի համար

«Հրապարակը» գրում է. «Ավագանու ընտրություններում կուսակցությունների օգտին ձայներ ապահովելու աշխատանքները մեկնարկել են: Ըստ լուրերի, ձայներ ապահովելու գործին լծվել են նաեւ «Հայինկասացիայի» աշխատակիցները, իսկ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն Կենտրոնական բանկի սեփականությունն է:

Ըստ տրամաբանության, Արթուր Ջավադյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցները պետք է աշխատեին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի օգտին, սակայն արտառոցն այն է, որ, տարածված լուրերի համաձայն, աշխատում են հօգուտ ԲՀԿ-ի:

Նկատենք, որ «Հայինկասացիայի» աշխատանքի կուրացիան իրականացնում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում