«Անունդ ի՞նչ ա, սևուկ». Սևուկ Գագոյի ոչ կոռեկտ շփումները

«Հայկական ժամանակը» գրում է.«Անունդ ի՞նչ ա, սևուկ»,-երեկ «ՀԺ»-ի թղթակից Տաթև Խաչատրյանի հարցերին պատասխանելուց հետո, նրան ահա այսպես է դիմել ներկայումս նախարար, նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, և ընդհանրապես կարկառուն ՀՀԿ-ականներից մեկը: Այդ պաշտոնյայի «շեֆը» նման իրավիճակում կասեր, «աթոռից չընկնեք», բայց արտահայտության հեղինակը Գագիկ Բեգլարյանն է, նույն ինքը Չոռնի Գագոն: Վերջինս տաքսիստների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է, որ այլ հարցերի չի պատասխանելու և խնդրել է թույլ տալ, որ գնա ծխելու: Թերթի թղթակցի հարցին, թե արդյոք հարցերին չպատասխանելու պատճառը ծխելն է, Բեգլարյանը պատասխանել է. «Պատճառը միայն ծխելն ա, անունդ ի՞նչ ա սևուկ»:

Փաստորեն Չոռնի Գագոն հումորի զգացողություն էլ ունի: Իր մականվան գրական հայերենին էլ տիրապետում է: Լրագրողների հետ ոչ կոռեկտ շփումների, հաճախ թիկնապահների միջոցով բռնություններ գործադրելու սովորություն ունեցող Բեգլարյանը, ակնհայտորեն, առաջընթաց է ապրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում