ԲՀԿ-ականի «Բենթլի»-ի մեջ զենք է հայտնաբերվել

«Ժողովուրդը» գրում է, որ մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai» մակնիշի 08 ՍՍ 800 համարանիշի և «Bently» մակնիշի 08 LL 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են զենք և ձերբակալել վարորդներին։ «Bently»-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ։ Նրանք Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի որդիներն են։ Ավելին, «Bently»-ն սպասարկում է հենց Աբրահամ Մանուկյանին:

«Կա փաստը, որ զենք եղել է։ Ինչպես կարող եմ այդ փաստը հերքել։ Բայց կրկնում եմ՝ այս ամենն իմ ընտանիքի հետ ոչ մի կապ չունի։ Թե ինչու են իմ ընտանիքի և իմ անունը հոլովում, ես չգիտեմ: Մի բան կարող եմ ավելացնել, եթե իմ տղան լիներ, և իր մոտ լինեին զենքերը, ուրեմն ինքն օրենքի տառով պետք է պատասխան տար՝ անկախ նրանից՝ ով ուզում է լիներ»,-թերթի հետ զրույցում նշել է Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում