Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը դիսկոմֆորտի մեջ է

ԲՀԿ-ի «քվոտայով» նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է: «Հրապարակը» գրում է, որ նա խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների «չար» հարցերից և հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին:

«Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ է»,-թերթի հարցին՝ «Կարոտել էի»,- պատասխանել է նա՝ ցանկացավ մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնաց տեղում կանգնած: «Ի՞նչ եք կարծում՝ կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին»,-թերթի հարցին Ռոստոմյանն ասել է. «Առանց մեկնաբանությունների»: Դիտարկմանը, թե՝ ասում են՝ Ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը՝ Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը, նախարարը պատասխանել է. «Լավ, էլի, առանց մեկնաբանությունների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում