«Վերջին անգամ թատրոն գնացել եմ ուսանողական տարիներին». ՀՀԿ պատգամավոր

«Ժողովուրդ»-ը երեկ Թատրոնի միջազգային օրվա առթիվ փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից (Դերժավայի Արկադի) հետաքրքրվել, թե նա վերջին անգամ երբ է թատրոն գնացել և որ ներկայացումն է նայել:

«Թատրոնի միջազգային օրն է, զանգեք, էդ հարցը տվեք արվեստագետներին: Իսկ ես վերջին անգամ թատրոն գնացել եմ ուսանողական տարիներին և չեմ հիշում, որ ներկայացումն եմ նայել»,-անկեղծորեն պատասխանել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում