Լուսակիրները սխալ են կարգավորվում

Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում լուսակիրը սխալ ձևով է կարգավորվում: Այս մասին «168 ժամ»-ին դժգոհել են մի շարք վարորդներ: Բանն այն է, որ սկզբում վառվում է Սայաթ-Նովա փողոցով դեպի Տերյան փողոցի խաչմերուկ ընթացող մեքենաների կանաչ լույսը, դրանից հետո’ Աբովյան փողոցով դեպի Թումանյան փողոցի խաչմերուկ ընթացողներինը, իսկ այնուհետև’ Սայաթ-Նովա փողոցով դեպի Նալբանդյան փողոցի խաչմերուկ երթևեկող մեքենաներինը:

Երթևեկության համար ծանրաբեռնված ժամերին, երբ բացվում է Սայաթ-Նովա փողոցով դեպի Տերյան փողոցի խաչմերուկ ընթացող մեքենաների ճանապարհը, Սայաթ-Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում լուսակիրի վրա կարմիր լույս է, և մեքենաների հոսքը չի հասցնում ազատել Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը: Իսկ այդ ընթացքում արդեն բացվում է Աբովյան փողոցով դեպի Թումանյան փողոցի խաչմերուկ ընթացողների ճանապարհը’ այդպիսով վերոնշյալ խաչմերուկում ստեղծելով խցանումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում