20 միլիոն 500.000 դրամ` Հայրիկյանի բուժման համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությանը 20 մլն 500 հազ. դրամ կտրամադրի ԱԻՄ առաջնորդմ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի` արտերկրում բուժվելու համար:

Գումարը նախարարությանը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Երեւանի կենտրոնում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում