Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց օրակարգում չկա

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը:

«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ասել է ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նաեւ ընդգծել է, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում