Թարգմանիչների սխալ թարգմանության հետևանքով Պուտինի ելույթը սենսացիոն է դարձել
28/03/2013 12:27
Նմանատիպ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) համաժողովի շրջանակներում երեկ երեկոյան կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հանդիպմանը ռուս առաջնորդի խոսքերը սխալ են թարգմանվել, հայտնում է Газета-ն՝ վկայակեչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
Լավրովի խոսքով՝ Պուտինը նշել է Եգիպտոս ռուսական գազ մատակարարելու մասին , սակայն թարգմանիչները հակառակն են հասկացել:
«Ես կցանկանայի նոր էջ բացել մեր հարաբերություններում, մասնավորապես՝ Ռուսաստան եգիպտական գազ մատակարարվեր»,- իբր ասել է Պուտինը։
Տեղեկացնենք, որ BRICS-ի երկրների մեջ ընգրկված են աշխարհի ամենարագ տեմպերով զարգացող երկրները, որոնք ցանկանում են միացնել ուժերը՝ ամերիկյան գերիշխանությանը դիմակայելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում