Ժողովուրդը շատ ավելի հասուն է, քան քաղաքական թեկնածուները

«Կարևոր է, որ կարողանան բանակցություններ սկսել, ես կողմնակից չեմ բանակցությունների մինիմալ նշաձող նշելուն. պատգամավորի փորձը ցույց է տվել, որ դա ոչ կոռեկտ ճանապարհ է»,- արդրադառնալով հետընտրական քաղաքական զարգացումներին այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը :
Նա կարծիքով ընդդիմադիր ընտրողների ձայները այդպես էլ չգնահատվեցին և երկու կողմն էլ ձգտում է երկխոսության միջոցով լուծել խնդիրները:
«Րաֆֆի Հովհաննիսյանի համար մնում է բանակցության ճանապարհը, այլ տարբերակներ չաշխատեցին։ Ես կողքից՝ դիտորդի կարգավիճակով, կարեկցանքով նայում եմ դրան և Րաֆֆի Հովհաննիսյանին մաղթում եմ հաջողություն», -անկեղծացավ Ալեքսանդր Արզումանյանը:

Անդրադառնալով խորհրդարանում արտահերթ նիստ գումարելուն՝ բանախոսն ասաց. «Ես հայտարարության վերջնական տեքստին ծանոթ չեմ, բայց այն նախնականը, որ կարդացել եմ, ընդամենը դեկլարատիվ հայտարարության բնույթ ուներ եւ այդ տեսքով մեզ համար անընդունելի Պարոն Արզումանյանի տեղեկություններով, բոլոր խմբակցությունները մերժել են ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարության տեքստը’բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից, հետեւաբար, արտահերթ նիստն այս պահին այլեւս օրակարգային չէ:

Իսկ այն հարցին, թե արդյոք չի զղջում «Ժառանգություն» կուսակցությունից անջատվելու համար, Ա. Արզումանյանը նշեց, որ իրենք պառակտված չեն ու զղջալու բան չկա։ «Մենք նախընտրում ենք պրոցեսներին մասնակցել շատ կոնստրուկտիվ»,- ավելացրեց նա:
Ըստ բանախոսի՝ ավագանու ընտրություններում շատ բան կախված կլինի նախընտրական փուլից։ Այս տարվա ընտրությունը տարբերվում է նրանով, որ ամեն բան բաց է, 2008թ. ընտրությունների համեմատ՝ շատ տարբեր:
«Ժողովուրդը շատ ավելի հասուն է, քան քաղաքական թեկնածուները,»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում