Լևոն Արոնյան.«Զգում էի, որ առավելություն ունեմ»

Վասիլի Իվանչուկի հանդեպ հաղթանակից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ասել է, որ բոլորը գիտեն, որ Իվանչուկը ցանկացած դեբյուտ է խաղում, այնպես որ նա որոշել էր շատ չպատրաստվել, որպեսզի «ուղեղը թարմ մնա»:
«Զգում էի, որ առավելություն ունեմ առաջնախաղում: Ինձ դուր էր գալիս իմ դիրքը: Պարտիան չշարունակվեց բնական պատճառով Վասիլիի ցեյտնոտի պատճառով»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:
Իվանչուկն իր հերթին հավելեց, որ «դիրքը կարելի է որքան հնարավոր է վերլուծել, սակայն ուղղակի իմ դրոշակն ընկավ»: Հաղթանակից հետո Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը հավակնորդների մրցաշարում՝ կես միավոր զիջելով Կարլսենին: 11-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Սվիդլերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում