Ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» չի ունենա հաջողություն, քանի որ խաղի մեջ է մտել ԲՀԿ-ն
Նմանատիպ
«Մի լուծում կա’ դա երկխոսությունն է, եթե նույնիսկ անպտուղ է, միեւնույն է այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մարտի 1-երից, հոկտեմբերի 27-երից»,-այս մասին այսօր«Հայելի» ակումբում անդրադառնոլավ ստեղծված իրավիճակին ասաց ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը :
Նա նշեց, որ հարաբերական արդար ընտրություններ 99 թվականին էին, երբ ծնվեց «Միասնություն» դաշինքը: Դրանից հետո Հայաստանում արդար ընտրություն չի եղել:
Ըստ Արշակյանի, հացադուլով իշխանություն չի փոխվի. «Ես համամիտ չեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ սեփական առողջության հաշվին հասնել ուզածին»:
Անդրադառնալով ստեղծված նամակագրական երկխոսությանը’Արշակյանը նշեց. «Գուցե հասարակության մի մասը լավ չի ընդունում դա, բայց ես չէի ուզենա, որ Րաֆֆին լրացներ այն գործիչների շարքը, որոնց ես անվանում եմ հավատի գողեր, հայրենիք խլողներ: Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն, որ այս տարածքը վերածվի հայրենիքի, իսկ դրա առաջին պայմանը արդարությունն է, ոչ թե խլոցին»:
Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ վերջինս նշեց, թե մեր բոլոր դժբախտությունների արգելակը մեր ՍԴ-ն է. «Ես չէի իմանում՝ խնդամ, թե լամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում էր: Ախր գնում են այնտեղ, որ ինչ անեն: ՍԴ-ն բոլոր իշխանությունների հետ խնամի է»: Ինչ վերաբերվում է Երեւանի ավագանու ընտրոթյուններին, Արշակյանը կարծում է. «Ավագանու ընտրություններին, ցավոք, «Ժառանգությունը» չի ունենա նույնքան հաջողություն, քանի որ խաղի մեջ է մտել ԲՀԿ-ն: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել կեղծարարության, որ չգիտես թե ինչ կլինի»: