Հանդիպման համար ամենահարմար վայրը Ազատության հրապարակն է

«Հանդիպման համար Ազատության հրապարակից ավելի հարմար վայր չեմ տեսնում»,-այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը’ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի և«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:

«Ժառանգության» փոխնախագահն ին խոսքում նշեց, եթե Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ասվում էր՝ «Մեր հետևում Մոսկվան է, ապա շարժումը այլ ուղի չունի՝ «Մեր պայքարի հետևում Հայաստանն է»:
«Մենք ստիպված են պայքարել մինչև հաղթանակ՝ անկախ նրանից, թե որքան խոչընդոտներ կլինեն»,- հավելեց նա:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ վճռական են, որ լծվել են բովանդակային պայքարի, այլ ոչ շոուի, պաշտոնակռվի ու իմիտացիոն գործընթացի:

Այն հարցին թե ում նկատի ուներ Արմեն Մարտիրոսյանն ասելով՝ «Օգնենք իշխանության ողջախոհ երիտթևին»: Նա հստակեցրեց, որ դա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում գտնվող այն անձանց, որոնք իրենց մեջքին անցյալի ծանր բեռ չունեն:
Անդրադառնալով այս օրերին հրապարակված սոցհարցումներին, ըստ որոնց՝ երևանցիների 60 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ ՀՀԿ ցուցակի առաջին համար, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այլևս ժամանակավրեպ է համարում նման հարցումների վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելը, միայն նկատեց, որ դրանք վատ հարցումներ են. կարող էին 90 տոկոս տալ Տարոն Մարգարյանին:

Նա նաև հիշեցրեց, որ նախագահական ընտրություններից առաջ էլ, ըստ նմանատիպ հարցումների, ՀՀ քաղաքացիների միայն 10 տոկոսն էր Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը, բայց հետո ստիպված եղան այդ թեկնածուի արդյունքները կեղծելու համար զբաղվել ձայնագողությամբ և թվանկարչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում