Մեր մանկության խաղերը. «Հինգ այծատեր»

Խաղում է 5-10 երեխա:

Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդըª 3, երրորդըª 5 այծի տեր, ապա հաջորդաբարª 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում էգ

-Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:

-Թող երեք այծատերը տա,- պատասխանում է մյուսը:

-Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու± տա,_վրա է տալիս երեք այծատերը:

-Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,_ասում է հաջորդը:

5 այծատերը անմիջապես վրա է բերում.

-Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:

Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը խաղից դուրս է գալիս կամ որևպատիժ՚ է ստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում