Փոփոխվել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարությունը հաստատել է’

– շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը’ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները, սահմանել արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը, դոնորին տրվող սննդի միջին չափաբաժինները,

– Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու’ ավելի վաղ ընդունված որոշման փոփոխությունները, որոնցով այդ որոշման դրույթները համապատասխանեցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթներին,

– ստանդարտների մշակման ծառայությունների 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը,

– ՀՀ արտաքին գործերի նախարարության «ՀՀ բուհերի համար աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակում», «ՀՀ հանրակրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման մոնիթորինգի ազգային համակարգի ստեղծում և նոր հանրային քաղաքականության փաստաթղթի մշակում’ ՀՀ դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով» ծրագրերի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները,

– ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2013 թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ կատարվող ծախսերի չափաքանակը,

– «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը, որն արխիվային գործի բարեփոխման, այդ թվում ծառայության մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման բաղկացուցիչ մասն է,

– ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև ենթահամաձայնագրերի հիման վրա հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,

– ընդերքօգտագործման իրավունք, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, սահմանել այդ տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ։ Շատ հաճախ այդ հարցադրումները մեղադրական ձևով են մեզ ներկայացվում։ Մենք պետք է հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք։ Մանավանդ որ ընդունել ենք ընդերքի մասին նոր օրենք, որը միջազգային փորձի հիման վրա տվել է հստակ մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է իրականացնենք»։

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2012 թ. համալրման և ծախսման հաշվետվությունը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում