Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնողները դեռ պասիվ են
Նմանատիպ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հավատարմագրվել են «Իրավակիրթ հասարակություն» տեղական հասարակական կազմակերպության 50 դիտորդներ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ավելի վաղ հավատարմագրվել էին «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի 60 դիտորդներ:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից այս պահին որևէ այլ հայտ հանձնաժողովը չի ստացել:
Նշենք, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն’ Երևանի ավագանու ընտրություններին դիտորդների հավատարմագրումը մեկնարկել է փետրվարի 21-ից:
Հավատարմագրման, ինչպես նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետը ապրիլի 25-ն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում