Ադրբեջանն առաջարկում է Մեծամորի ատոմակայանը ենթարկել 9 բալանոց երկրաշարժի փորձությանը
Նմանատիպ
Մեր արևելյան հարևանը այնքան «անհանգստացած» է Մեծամորի հայկական ատոմակայանի անվտանգությամբ, որ փորձում է իր այդ «մտահոգությունը» փոխանցել նաեւ միջազգային կառույցներին: Հայկական ԱԷԿ-ի անվտանգությամբ խիստ մտահոգված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովի փայլուն երևակայությունը երկնել է Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի գործունեությունը «էքստրեմալ» իրավիճակում ստուգելու միտքը: Նա առաջարկել 9 բալ ուժգնությամբ արհեստական երկրաշարժ ստեղծել Մեծամորում, որը կիսանապատային տարածք է և պրակտիկորեն անհնար է նման ուժգնությամբ երկրաշարժեր:
Գարիբովը «ԱզերիՊրես»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք հավատում են Մեծամորի ԱԷԿ-ում միջազգային մասնագետների կատարած թեստերին, բայց «համոզված չեն», որ այն կդիմանա 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին: «Մենք միջազգային կազմակերպություններից պահանջում ենք 9 բալանոց արհեստական երկրաշարժ ստեղծելու միջոցով ստուգել Մեծամորի ԱԷԿ-ի դիմացկունությունը: Այս հարցը պետք է բարձրացնեն բոլոր հարեւան պետությունները: Ափսոս, որ հարեւան երկրները Ադրբեջանին չեն պաշտպանում: Թեև հասարակական կազմակերպությունների մակարդակով նման առաջարկներ բարձրաձայնվում են, պաշտոնական անձանցից նման ելույթներ չենք տեսնում», -ասել է տարածաշրջանի բնակչության անվտանգությամբ «մտահոգ» այդ չակերտավոր գիտնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում