Պուտինը կեսգիշերին կարգադրել է Շոյգուին զորավարժություն անցկացնել
28/03/2013 17:41
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գիշերվա ժամը 04.00-ին կարգադրել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին լայնամասշտաբ զորավարժություններ սկսել Սև ծովի շրջանում, որին կմասնակցի մոտ 7.000 մարդ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Reuters-ի տվյալներով՝ այս քայլը կարող է բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի և սևծովյան հարևանների միջև արդեն իսկ լարված հարաբերություններ կան, որն էլ ստիպել է Ռուսաստանի նախագահին մարտական պատրաստությունը բարձրացնել
Հետևեք մեզ նաև Telegram-ում