ՄԱԿ-ի ներկայացուցիչը հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը

Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբնշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերելՀայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակիզարգացման ծրագրի իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԱԳՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում