11-րդ տուրում Արոնյանը պարտություն կրեց. նա այժմ երրորդ տեղում է

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների պայքարի 11-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար խաղացող Լեւոն Արոնյանը մրցում էր ռուս շախմատիստ Սվիդլերի դեմ: Խաղն ավարտվեց ռուս շախմատիստի հաղթանակով: Մյուս պարտիաներն ավարտվեցին հետեւյալ արդյունքներով` Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ՝ ½ : ½, Ալեքսանդր Գրիշչուկ – Մագնուս Կարլսեն՝ ½ : ½ եւ Վլադիմիր Կրամնիկ – Թեյմուր Ռաջաբով՝ 1:0: 

11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի. 

1. Մագնուս Կարլսեն (7.5)
2. Վլադիմիր Կրամնիկ (7)
3. Լևոն Արոնյան (6.5)
4. Պյոտր Սվիդլեր (6)
5-6. Ալեքսանդր Գրիշչուկ (5)
Բորիս Գելֆանդ (5)
7. Վասիլի Իվանչուկ (4)
8. Թեյմուր Ռաջաբով (3.5)

Հետևեք մեզ նաև Telegram-ում