ՀՀԿ-ական պատգամավորը քաղաքացուն զրկել է բնակարանի՞ց

«Թալինի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը սխալ կեղծել է փաստաթղթերս, ինչի պատճառով ես զրկվել եմ սեփականությունից»: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է Թալինի բնակիչ Գառնիկ Գալստյանը:

«2011թ. Փետրվարի 22-ին իմացել եմ, որ տան սեփականության գրքույկից բացակայում է իմ անունը, որը նախկինում եղել է: Գնում եմ քաղաքապետարան պարզելու, թե բանն ինչում է: Նայելով սեփականության բոլոր հիմքերը՝ պատասխանում են, որ անհանգստանալու հարց չկա, կատարվել է սխալ և կուղղվի»,-պատմում է Գառնիկը:

Նրա խոսքերի համաձայն, 2011թ. Հունիսի 17-ին պատվիրված նամակով նորից դիմել է Թալինի տարածքային ստորաբաժանման պետ Հ. Եղիազարյանին և ստացված պատասխանից տեղեկացել, որ Թալինի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկանքում դարձյալ բացակայում է իր անունը:

«Արդյունքում Թալինի նախկին քաղաքապետ Մ. Մնացականյանի և կադաստրի տարածքային ստորաբաժանման պետ Հ. Եղիազարյանի կեղծիքի պատճառով ես զրկվել եմ անձնական սեփականության իրավունքից և երկու տարի է հայտնվել եմ քաշքշոցի մեջ», – բողոքում է Թալինի բնակիչ Գառնիկ Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում